Ընտրություններն ավելի թափանցիկ դարձնելու համար կառավարությունը գումար կհատկացնի

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է պահուստային ֆոնդից 293,7 մլն դրամ հատկացնել կառավարության աշխատակազմին՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

«Հատկացված գումարից 84 մլն 615 հազար դրամը կհատկացվի վարչական սարքավորումներ ձեռք բերելուն, իսկ 209 մլն 64 հազար դրամը` տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտա­վո­րությունների մարման համար», -նախագիծը ներկայացնելուց նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը նշել է նաև, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունն այդ նպատակով Եվրամիությունից ստացել էր շուրջ 2 մլն եվրո:

Մեկնաբանել