Վիկտոր Դալլաքյանը լքում է Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան ձևավորվող դաշինքը

«Երրորդ Հանրապետություն» կուսակցության հիմնադիր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը քաղաքական հուշագրին, որի ստորագրումը նախատեսված է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության հիմնադիր Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև։

Փետրվարի 10-ին ձևավորվող դաշինքը լքելու մասին էր հայտարարել նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ․ Սարգսյանը։

Մեկնաբանել