Հայաստանում մեզ ընդունել են ամենաբարձր մակարդակով․ ապաստան ստացած թալիշ ընդդիմադիր

Թալիշ ընդդիմադիր բլոգեր, Թալիշական ազատագրական շարժման անդամ Շահին Միրզոևը, որն օրերս ապաստան էր ստացել Հայաստանում, նամակ է հղել «Թալիշ Ինֆո» լրատվական գործակալությանը, որում պատմել է իրեն և ընտանիքին Երևանում տրամադրված լավ պայմանների մասին․ հաղորդում է talish.info կայքը։

Միրզոևը հաղորդել է, որ հայ ժողովուրդն իրեն և ընտանիքին «ամենաբարձր մակարդակով է ընդունել»։ Ակտիվիստի ծանր հիվանդ կնոջը բժիշկներն անմիջապես հոսպիտալացրել են հետագա բուժման համար։ Հայաստանյան իշխանություններն, ըստ Միրզոևի, իր ընտանիքին տրամադրել են հարմար կացարան և կապի միջոցներ։ Ներկա պահին ամբողջ ընտանիքը գտնվում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների և Կարմիր խաչի հովանու ներքո։

Շահին Միրզոևի խոսքով՝ իրենց՝ թալիշներին, «Հայաստանում հատուկ հարգանքով են վերաբերվում»։

Ավելին՝ Թալիշական թերթի խմբագիրը մեկնաբանել է Միրզոևի՝ Հայաստանից ապաստանի հայցումը։

Լուսանկարը՝ Talish Info-ի։

Մեկնաբանել