Սիրիա է հասել Հայաստանի հումանիտար օգնությամբ հերթական ինքնաթիռը

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը սոցիալական մեդիայի իր էջերում, Հայաստանի հումանիտար օգնությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայում։

2016թ․ հոկտեմբերի 4-ին Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազա էր ժամանել Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությամբ առաջին օդանավը։ Երկրորդ օդանավը Հմեյմիմում վայրէջք էր կատարել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին։

Մեկնաբանել