Արցախի օմբուդսմենը Ստրասբուրգում ներկայացրել է ադրբեջանական վայրագությունների մասին զեկույցը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում, փետրվարի 14-ին մամուլի ասուլիս է տվել Եվրախորհրդարանում (Ստրասբուրգի նստավայր)։ Ասուլիսին մասնակցել է նաև եվրապատգամավոր, Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը։

Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:

Ֆրանկ Էնգելը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնելով ասուլիսի մասին՝ գրել է, որ իսկապես կարևոր է, որ նման լուրջ միջադեպերի ժամանակ ներկա լինեն միջազգային դիտորդներ, որոնք կարձանագրեն մարդու իրավունքների խախտումները։

Մեկնաբանել