ՀԱԿ-ՀԺԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը  

«Հայ ազգային կոնգրես – Հայաստանի ժողովրդական կուսակցություն» դաշինքի ընտրական ցուցակը ապրիլյան ընտրություններում կգլխավորի ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այսօր հրավիրված ասուլիսում ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ներկայացրեց իրենց թեկնածուների անունները։ Նա նշեց, որ համամասնական ցուցակում ընդհանուր կա 141 անուն, նարնցից 133-ը ներկայացված է նաև ռեյտինգային ցուցակում։

Համամասնական ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Լևոն Տեր Պետրոսյան՝ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ,

2․ Ստեփան Դեմիրճյան՝ ՀԺԿ նախագահ,

3․ Լևոն Զուրաբյան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար,

4․ Զոյա Թադևոսյան՝ տնտեսագետ,

5․ Արամ Մանուկյան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար,

6․ Գագիկ Ջհանգիրյան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ,

7․ Վահագն Խաչատրյան՝ Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ,

8․ Լիդա Մելիքյան՝ ՀԱԿ Արաբկիրի կառույցի ղեկավար,

9․ Դավիթ Մաթևոսյան՝ նախկին պատգամավոր, ազատամարտիկ,

10․ Ստեփան Մինասյան՝ ՀԺԿ անդամ։

ՀԱԿ համամասնական ցուցակի 13-ր տեղում է Հակոբ Հակոբյանը՝ «Լեդի Հակոբ» մականունով։ Համամասնական ցուցակի 2-րդ տասնյակում է ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, որը ռեյտինգայինով պայքարելու է նաև Արագածոտնում։

Լևոն Զուրաբյանը նշեց, որ դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է ինքը։ Ստեփան Մինասյանը կլինի ՀԺԿ ներկայացուցիչը շտաբում։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ռեյտինգային ցուցակին, Լևոն Զուրաբյանը նշեց, որ Ավան-Նոր նորք-Քանաքեռ Զեյթուն ընտրատարածքում առաջադրվել է Վլադիմիր Կարապետյանը՝ ԱԳՆ նախկին խոսնակ, Արմեն Մարտիրոսյանը՝ «Անտարես» հրատարակչատան տնօրեն;

Արաբկիր-Աջափնյակ-Դավթաշեն ընտրատարածքում՝ Արամ Մանուկյանը, Զոյա Թադևոսյանը, Գրիգոր Գրիգորյանը (Հանրապետական հինվանդանոցի տնօրեն), Արման Մուսինյանը՝ ՀՀ առաջին նախագահի խոսնակ, Տիգրան Պասկևիչյանը՝ հրապարակախոս;

Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում՝ Հակոբ Հակոբյանը («Լեդի Հակոբ»), Արշակ Բանուչյանը՝ Մատենադարանի նախկին փոխտնօրեն; Սամվել Կարաբեկյանը՝ արևելագետ, Բագրատ Անդրեասյանը՝ Շենգավիթի գործկոմի նախկին նախագահ։

Կենտրոնում 14 թեկնածուից 8-ը կին է։ Այստեղ պայքարելու է Լևոն Զուրաբյանը, Լուսնիե Չալաբյանը՝ ձեռնարկատեր, Նունե Թորոսյան՝ անգելերնի ուսուցչուհի։

Արմավիրի մարզում ՀԱԿ-ի կողմից առաջադրվել է նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը;

Արագածոտնում՝ Մյասնիկ Մալխասյանը։

Մեկնաբանել