Արարատ Խանդոյանը ինքնաբացարկ հայտնեց դատավորին և դատախազին

Սասնա ծռեր զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») եղբայր Արարատ Խանդոյանի դատական գործով քննությունը շարունակվեց այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Գործով տուժող ոստիկանի ցուցմունքից հետո դատախազը դատարանին ապացույցները՝ տեսաերիզները և Խանդոյանի հագուստը հետազոտելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, ինչին պաշտպան Արա Ղարագյոզյանը առարկեց՝ հայտնելով իր կարծիքն առ այն, որ ապացույցները պետք է հետազոտվեն տուժողների ցուցմունքներից հետո, այլապես դատախազը տեսաերիզները ցույց տալու միջոցով ցանկանում է ուղղորդել դեռևս չքննված ոստիկաններին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց անցնելու ապացույցների հետազոտմանը, ինչն էլ առաջացրեց Արարատ Խանդոյանի դժգոհությունը։ «Դուք առանց ինձ հարցնելու ապօրինի որոշում եք կայացնում»,- հայտնեց Խանդոյանը դատարանին, ինչից հետո ինքնաբացարկ հայտնեց թե դատախազին, թե դատավորին։

Դատարանը գնաց խորհդրակցության՝ քննելու ինքնաբացարկի միջնորդությունը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել