ԱՄՆ դեսպանը ՕՐՕ դաշինքին կոչ է անում հակազդել քվե գնելուն

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 13-ին այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ, հանդիպել դաշինքի առաջնորդներ Սեյրան Օհանյանին, Արմեն Մարտիրոսյանին ու Վարդան Օսկանյանին։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հյուրերին ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև դաշինքի ծրագրերը ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։

«Մենք հորդորում ենք բոլոր հայ ընտրողներին դառնալ ժողովրդավարական գործընթացի մասնակից և ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը, և ես խրախուսում եմ բոլոր մարդկանց տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու ցանկացած փորձի առաջ և ցանկացած կուսակցության նման փորձերի մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին»,- հանդիպման ընթացքում նշել է Ռիչարդ Միլսը:

Մեկնաբանել