Սիրիա. 58 զոհ «քիմիական զենքի» կիրառման արդյունքում

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական առաքելությունը հաղորդում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ապստամբների ձեռքում գտնվող Խան Շեյխուն քաղաքում՝ ենթադրվող քիմիական հարձակման հետևանքով կա առնվազն 58 զոհ և տասնյակ վիրավորներ։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Խան Շեյխուն քաղաքի վրա Սիրիայի կառավարության կամ ռուսական ինքնաթիռների հարվածների պատճառով բազմաթիվ մարդիկ են խեղդվել թունավորումից։

Ըստ բժիշկների ու ակտիվիստների, օդուժը հարվածներ է հասցրել նաև տեղական հիվանդանոցներին, որտեղ առաջին օգնություն էին ստանում փրկվածները։

Սիրիական ռազմական աղբյուրները հերքում են կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ մոտակայքում իր օդուժը որևէ գործողություն չի իրականացրել։

Հաստատվելու դեպքում սա կլինի սիրիական պատերազմի ամենամահացու քիմիական հարձակումներից մեկը։

Մեկնաբանել