Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքում արած գրառման մեջ տեղեկացրել է, որ հարձակման է ենթարկվել։ Նա նշել է հարձակվողների անունները։

Աթանեսյանի գործընկեր Երվանդ Վարոսյանը ՍիվիլՆեթին պատմեց հետևյալը․ «Փաստաբանների պալատի աշխատակիցները հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի վրա, խուլիգանություն են արել՝ խուլիգանական հայհոյանքներով ու հաշվի չառնելով, որ ներկա է իգական սեռի ներկայացուցիչ։ Բռնություն են գործադրել ու հեռացել։ Բնականաբար ենթադրում եմ, որ ամեն ինչ կապված է փաստաբանների պալատում տիրող հիվանդագին ու անառողջ մթնոլորտի հետ։ Փաստաբանների պալատի նախագահի աշխատակիցներն են իրագործել այն, ինչ իրագործել են ու շատ մեծ ունակություն պետք չէ հասկանալու համար, թե ով է այս ամենի հեղինակը։ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, վնասվածքների ծանրության աստճանը ես չեմ կարող ասել»։

Ֆեյսբուքում Վարոսյանը գրել է, որ Տիգրան Աթանեսյանի հետ միասին հարձակման է ենթարկվել նրա գործընկեր Արմեն Սողոմոնյանը։

Մեկնաբանել