Բավրա. հայկական հնդկացորենի նոր հայրենիքը

Մեկ շաբաթից Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում գործելու է տեղական արտադրության հնդկացորենի մշակման փոքր գործարանը։ Գործարանը հարակից գյուղերի բնակիչների համար ապահովելու է ոչ միայն 21 աշխատատեղ, այլև հողագործների համար երաշխավորելու է իրենց արտադրանքի իրացում։ Հնդկացորենի մշակման միտքը գյուղի նախկին գյուղապետ Կորյուն Սմբուլյանինն է. նրա և մի շարք եվրոպական կազմակերպությունների աջակցությամբ հնարավոր է դարձել հազարավոր լքված հեկտարներ մշակել։

Մեկնաբանել