Էմանուել Մակրոնը ծանոթացել է ԼՂ իրավիճակին․ ֆրանսիացի համանախագահ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը քննարկվում է Վիեննայում, այս մասին այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրում ասել է Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին, հաղորդում է «Արցախպրեսը»:

«Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոն ծանոթացել է իրավիճակին: Ինձ համար հաճելի է լինել Արցախում և տեղում ծանոթանալ իրադրությանը: Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են: Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցում առաջընթաց գրանցեն»,- մասնավորապես ասել է Ստեֆան Վիսկոնտիին:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: