Ստեփանակերտը Ադրբեջանին զգուշացնում է «վտանգավոր հետևանքների» մասին

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն արձագանքել է վերջին մեկ-երկու օրվա ընթացքում արդբեջանական կողմից զինադադարի խախտումներին, որոնց արդյունքում զոհվել է ԼՂ ՊԲ չորս զինծառայող։

Tert.am կայքի հարցմանը Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ում պատասխանել են․

«Վերջին երկու օրվա ընթացքում շփման գծում իրագործված սադրանքները բանակցային գործընթացը փակուղի մտցնելու Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորումներն են։ Դա բացահայտ մարտահրավեր է ընդդեմ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նմանատիպ ապակառուցողական քայլերը՝ չկանխվելու դեպքում, հանգեցնելու են վտանգավոր հետևանքների, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար»։

Ադրբեջանի կողմից զինադադարը խախտելու վերաբերյալ հայտարարությամբ է եկել նաև Հայաստանի ԱԳՆ-ն՝ զգուշացնելով, որ Ադրբեջանի գործողությունները «հղի են անկանխատեսելի հետևանքներով»։

Հունիսի 16-ին և հունիսի 17-ին ԼՂ պաշտպանության բանակը հաղորդել է համապատասխանաբար 3 և 1 զինվորների զոհվելու մասին՝ ադրբեջանական կրակից։

Մեկնաբանել