Սանկցիաներ փաստաբանների նկատմամբ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով առաջին դատական նիստը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ կիրառվեց սանկցիա` պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով փաստաբանական պալատ:

Մոնիկա Մարգարյանն առավոտից դրսում է և ներս մտնելիս դատական կարգադրիչները փորձել են խուզարկել նրա պայուսակը, վերջինս թույլ չի տվել:

Փաստաբան Կարապետ Բադալյանի նկատմամբ ևս սանկցիա կիրառելու համար դատարանը գնաց խորհրդարակցական սենյակ որոշում կայացնելու:

Դատական նիստն ընդմիջվեց:

Մեկնաբանել