Խոսրովի անտառում հրդեհը մարելուն մասնակցում է նաև ՊՆ-ն

Օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ Խոսրովի անտառում, հրդեհ է բռնկվել, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԱԻՆ-ի կիրակի առավոտյան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ օգոստոսի 13-ին, ժամը 07:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 77 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք: 

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ բնապահպանության նախարար Ա.Մինասյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստ. գնդապետ Ս. Քոչարյանը:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, պետի տեղեկալ փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը, Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Տ. Ավագյանը, ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա.Դավթյանը, ՓՈՒՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Սարոյանը, ԹՆԱՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Գ.Կիրակոսյանը, Օպերատիվ կառավարման վարչության կապի բաժնի պետ փ/ծ գնդապետ Տ.Պետրոսյանը և ԱԲԿ ՊՈԱԿ-ի պարամեդիկական խումբը: