Ըստ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի՝ Արա Զոհրաբյանի հայտարարությունը «արժանի չէ մեկնաբանման»

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ կապված լրատվամիջոցները «թիրախավորում են պալատը», և բոլորը գիտեն, թե ով է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի «վարողը»։

«Մենք մշտապես խնդիրներ ունեցել ենք։ Հիմա խնդիրներն ավելի սրված են։ Ես կարծում եմ, որ այստեղ Փաստաբանների պալատին թիրախավորելու խնդիր կա, և այդ միտումը գալիս է ոչ թե կոնկրետ փաստաբանից, այլ գալիս է ավելի վերևից։ Մասնավորապես, մեր մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ օրինակ մի քանի լրատվամիջոցներ, որոնք ուղղակի կապված են կամ կապված չեն «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ, կոնկրետ թիրախավորում են Փաստաբանների պալատը, իսկ մենք գիտենք, թե ով է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի վարողը»,- ասաց Զոհրաբյանը։

ՍիվիլՆեթը մեկնաբանություն ստանալու համար դիմեց «Պանարմենիան Մեդիա Գրուպ», որտեղից պատասխանեցին, որ արձագանքում են «մեկնաբանման արժանի հրապարակումներին»։

«Ինչպես գիտեք, «Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայկական խոշորագույն մեդիա միավորումն է, և եթե լինում են մեկնաբանման արժանի հրապարակումներ, մենք արձագանքում ենք»,- ասված է պատասխանում:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել