Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է՝ ինչու Հայաստանը չի մասնակցել զորավարժություններին Վրաստանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է՝ ինչու Հայաստանը չի մասնակցել Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժությունները։ Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի սկզբանե հայտարարել էր, որ մասնակցելու է զորավարժություններին, սակայն վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը չի մասնակցել զորավարժություններին, Հայաստանի դրոշը ծածանվել է զորավարժություններին ներկա մյուս երկրների դրոշների կողքին։

Մեկնաբանել