Արա Զոհրաբյանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Շաբաթ օրը կայացած քվեարկության արդյունքներով՝ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը՝ չորս տարի ժամկետով։

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի՝ Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել փաստաբան Արա Զոհրաբյանը։ Ընտրելու իրավունք ունեցող 1852 փաստաբաններից ընտրությանը մասնակցել են 1087-ը, որոնից 1002-ը կամ 92 տոկոսը «կողմ» են քվեարկել:  Արա Զոհրաբյանը այս պաշտոնին հավակնող միակ թեկածուն էր։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2013-ից: 

Մի շարք փաստաբաններ բոյկոտել էին ընտրությունները, նրանք պատրաստվում են այլընտրանքային պալատի ստեղծման նախաձեռնությամբ հանդես գալ: Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ վերընտրությունից հետո իր առաջին քայլերից մեկը լինելու է հարցը համերաշխությամբ լուծելը:

Դիտեք ՍիվիլՆեթի տեսանյութը Փաստաբանների պալատի նախագահի ընտրության մասին․