Նորվեգիան 2 մլրդ եվրո կներդնի Իրանում

Նորվեգիան 2 մլրդ եվրո կներդնի Իրանում արևային էներգետիկայի զարգացման գործում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Նորվեգական Saga և իրանական Energy Amin ընկերությունները ստորագրել են պայմանագիր, որով նորվեգական կողմը 2 մլրդ եվրո կներդնի Իրանում արևային էներգակայաններ ստեղծելու և գործարկելու համար:

Պայմանագիրը պետք է իրականացվի երեք՝ առավել արևաշատ նահանգներում: Առաջին փուլում արտադրվելու է 180 Մվտ արևային էներգիա: Ծրագրի առաջին փուլը կիրականացվի Ռազավի Խորասանի, Քերրման եւ Յազդ նահանգներում:

Բացի գիտատեխնիկական աջակցությունից՝ նորվեգական ընկերությունը կկառուցի գործարան` նախագծի սարքավորումներն Իրանում արտադրելու համար:

Մեկնաբանել