Կստեղծվեն եվրասիական բրենդներ և միասնական ձեռնարկություններ

Եվրասիական տնտեսական ﬕության ամրապնդման համար կիրականացվեն ﬕասնական նախագծեր
տնտեսության իրական հատվածում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ﬕության ﬕջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։

«Մենք երկրների կառավարությունների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ այդ թեման ևս կլինի կոլեգիայի ուշադրության կենտրոնում։ Քննարկման կներկայացվեն եվրասիական բրենդների ստեղծման ու ﬕասնական ձեռնարկությունների հիﬓման պիլոտային նախագծեր»,- «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ ՝ ասել է Տիգրան Սարգսյանը։

Երևանում հոկտեմբերի 24-25-ին անցկացվում է Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանել