Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական նշան էր․ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին
գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աﬔրիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ ﬕտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները ﬓում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողﬔրին կոչ անել հարգել հրադադարը և աﬔնաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպուﬓերի ընթացքում ընդունված որոշուﬓերը»,- ասել է Էնդրյու Շեֆերը՝ ընդգծելով, որ ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով ﬓում է հստակ։

Մեկնաբանել