Թուրքիայի ԱԳ նախարարն ընդունել է Մինսկի խմբի միջնորդներին

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Ջեյմս Շեֆերին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Այս մասին Չավուշօղլուն տեղեկացրել է Թվիթերի իր միկրոբլոգում։

Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին։

Այսօր Բաքվում կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների՝ եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումը, որին քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Մեկնաբանել