ՍԾՏՀԿ սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են․ Էդվարդ Նալբանդյան

Դեկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին: Վերջինիս հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում կազմակերպության կանոնդադրությանը և սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը և դրա առաջնահերթություններին։

Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդիսը քննարկել են ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղություններին, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում կազմակերպության կանոնդադրությանը և սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։

Հայկական պատվիրակությունը ի նշան բողոքի լքել էր ՍԾՏՀԿ ԽՎ նիստերի դահլիճը

Ավելի վաղ ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում բոլոր պատվիրակություններին «չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին»։ Հայտարարությունը հրապարակվել էր Կիևում լիագումար նիստի ժամանակ Հայաստանի դեմ ուղղված միջադեպից հետո։

«ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երևույթի ականատես եղանք:

Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբր վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլ բոլոր պատվիրակությունների ընդհանուր կառույցի հանդեպ:

ՍԾՏՀ ԽՎ-ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբր կառույցի ավանդույթների էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբր բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը:

Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին:

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից ավանդույթներից»,- ասված էր հայտարարությունում։

***

1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման մասին: Սերբիան՝ որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ.:

ՍԾՏՀ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի՝ 1994թ. մարտի 10-ին ընդունված որոշմամբ՝ Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը:

2001թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը՝ իր ողջ անձնակազմով:

Մեկնաբանել