ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը

Ազգային ժողովում երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Օրենքն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ համամասնությամբ:

Օրենքի նախագծի շուրջ տարաձայնություններ են ծագել, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարում է, որ օրենքը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։

Մեկնաբանել