Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գագիկ Ծառուկյանի նոր օբյեկտի բացմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, որը Ծաղկաձորը զբոսաշրջային ակտիվ կենտրոն դարձնելու նախաձեռնություններից մեկն է:

«Կենտրոնի բացմամբ ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ՝ միջինը 150 000 դրամ աշխատավարձով: Նախագծի իրականացման համար «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ջանքերով կատարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի ներդրում»,- նշված է նախագահականի հաղորդագրությունում։

Մեկնաբանել