Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է նախարարի մամուլի քարտուղարը։

Այդ պաշտոնին նշանակվել է 2016թ․ սեպտեմբերի 20-ին։ Մինչ այդ եղել էր «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն, աշխատել էր նաև Հրազդանի էներգետիկ կազմակերպությունում՝ որպես տնօրեն և «Միցուբիսի»-ում՝ որպես խորհրդատու։

Մեկնաբանել