Վրաստանում ՀՀ դեսպանը Ջավախքում է, այցելել է Սբ Նշան վիճելի եկեղեցի

Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Նշան եկեղեցիներ։ Ինչպես նկատում է Aliq.ge կայքը, Սուրբ Նշանը վիճահարույց համարվող եկեղեցիների թվում է:

Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Սադոյանը հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիորգի Կոպաձեն, Սամվել Մանուկյանը, Դավիթ Ճիճինաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Ախալցխաայի սակրեբուլոյի անդամներ, քննարկվել են Սամցխե-Ջավախքի տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադառանլով բնակչության զբաղվածության խնդրին՝ դեսպանն ընդգծել է Սամցխե-Ջավախքում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը։

Մեկնաբանել