Եղիսաբեթ թագուհին շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, հաղորդում է ՀՀ նախագահի կայքը։

Ուղերձում ասված է.

«Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:

Մեկնաբանել