Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակը աշխատանքից ազատման դիմում կգրի

Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում կներկայացնի․ այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքում։ Փաշոյանի խոսքով՝ նա շարունակելու է անվերապահորեն աջակցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և նրա թիմին։

Հուլիսի 4-ին Կարպիս Փաշոյանը հարցազրույց էր տվել ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանին, որտեղ արտահայտած որոշ ձևակերպումներ առաջացրել էին Ֆեյսբուքի օգտատերերի բողոքը: Ուշագրավ է, որ արձագանքը տեղի էր ունեցել հարցազրույցի հրապարակումից ավելի քան 10 օր անց միայն։

Մեկնաբանել