Պետք չէ, որ Մարտի 1-ի գործը խոտանվի քաղաքական որոշումներով․ Վահե Գրիգորյան

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է քրեական գործի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և իրավական խնդիրների մասին։ Նա կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգ տապալելու համար, ուղիղ կապ ունի 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած տասը սպանությունների հետ։

Փաստաբանը հիշեցնում է, որ Մարտի 1-ի իրադարձությունները մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա, զոհվեց 10 մարդ, բազմաթիվ քաղաքացիներ ծանր վիրավորում ստացան։

Փաստաբանի խոսքով՝ Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտումը պետք է ներառի ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, այնպես էլ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանին։ Բոլոր նրանց, ովքեր տեղեկատվություն ունեն Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, Վահե Գրիգորյանն առաջարկում է ներկայանալ քննչական մարմին ու փոխանցել այն։ Հարցազրույցն իրականացվել է հուլիսի 30-ին։

00:07 – Դատական իշխանության` գործադիրից կախվածության բացակայության մասին

03։33 – Մարտի 1-ի սպանությունների բացահայտման մասին

08։24 – Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննելու մասին

14։52 – Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործում ընդգրկելու մասին

17։11 – Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելու մասին

21։26 – Մարտի 1-ին բանակը քաղաքական գործընթացում ներգրավելու մասին

25։13 – Բանակի հեղինակությունը վերականգնելու մասին

26։45 – ԱԺ ՀՀԿ խմբակցության տարածած հայտարարության մասին

29։28 – Սահմանադրական կարգը տապալելու հանցագործության ապացուցողական շեմի մասին

33։23 – Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին

40։30 – Նախագահի անձեռնմխելիության սահմանադրական դրույթի մասին

48։35 – Վահե Գրիգորյանի հետագա անելիքների մասին

50։10 – Զոհվածների հարազատների ակնկալիքի մասին՝ Մարտի 1-ի գործի նոր շրջադարձից

Մեկնաբանել