Նախիջևանի հատվածում հայկական կողմը պատասխանել է կրակով

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,- գրել է նա: