Երևանում բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ Երևանում բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը:

Ըստ հաղորդագրության` Փաշինյանը շնորհավորել է Միկաել Ժանին ֆորումի բացման կապակցությամբ և նշել, որ այսօր Երևանում նրա ներկայությունը նույնքան խորհրդանշական է, որքան կարևոր, քանի որ մեկ ամսից Հայաստանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հավելել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բնութագրեցին քաղաքացիական շարժման ուժը:

«Հույս ունեմ, որ այս գագաթաժողովը կնպաստի Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ամբողջ աշխարհում, և Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի դիվանագիտական ակտիվ գործունեության կենտրոններից մեկը.կազմակերպության անդամ և դիտորդ 84 երկրի և կազմակերպությունների պատվիրակությունների մասնակցությունը գագաթաժողովին կտա մի նոր ուժ: Մասնակիցները նաև կկարողանան բացահայտել Հայաստանն ու նրա մշակութային արժեքները, որոնք կազմում են ֆրանկոֆոն տարածքի մասը: Համոզված եմ, որ գագաթաժողովը կլինի անմոռանալի, և մենք կարձանագրենք մեծ հաջողություններ»,- նշել է վարչապետը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Մեկնաբանել