Քննիչները՝ Yerevan.today-ում. ի՞նչ էին փնտրում

Քննիչներն այսօր Yerevan.today կայքի խմբագրությունում էին։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի խոսքով՝ խուզարկության որոշման մեջ հղում է արվում ոստիկանությանը։ Ըստ իրավապահ մարմնի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը առաջինը տարածվել է հենց այս լրատվամիջոցով։ Քննիչները խմբագրությունից տարան համակարգիչ և սկավառակներ։ Սևակ Հակոբյանը խուզարկությունից հետո լրագրողներին հայտնեց, որ քննիչները որևէ փաստ չեն հայտնաբերել։