ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական նախարարները հեռացված են աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում ստորագրեց կառավարության որոշ նախարարներին ազատելու մասին որոշումները:

Այդ նախարարներն են` Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար` Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարար` Աշոտ Հակոբյանը, գյուղատնտեսության նախարար` Արթուր Խաչատրյանը:

Աշխատանքից կազատվեն նաև այդ ուժերը ներկայացնող մարզպետները:

Մեկնաբանել