ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, նիստին քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվել են սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։

Մեկնաբանել