Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտավ համաներման մասին օրենքը, որը տարածվում է անազատության մեջ գտնվող շուրջ 700 անձի վրա։

Շանթ Հարությունյանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ 2013-ին Մաշտոցի պողոտայում ոստիկանների հետ բախումների համար։ Հարությունյանին 2014-ին ազատազրկման է դատապարտել քաղաքական գործեր քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Շանթ Հարությունյանը հրաժարվում էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Նա պնդում էր, թե քաղբանտարկյալ է ու պետք է արդարացվի։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել