Նախագահը կվերադառնա Բաղրամյան 26

Կառավարության որոշմամբ՝ հանրապետության նախագահի նստավայրը տեղափոխվեց նախկին հասցե՝ Բաղրամյան 26։ Վերջին ամիսներին նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ն էր։ Վարչապետի նստավայրը լինելու է Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեում։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր կառավարությանը ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» օրենքում և իրավական այլ ակտերում փոփոխություն առաջարկող փաթեթը։ Ի թիվս այլ հարցերի այս փաթեթով առաջարվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ից տեղափոխել Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Կառավարական տուն 1: Կառավարությունն հաստատեց այս որոշումը և ուղարկեց Ազգային ժողով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել