Վրաստանում ճանապարհային պատահարից հայեր են տուժել (լրացված)

Վրաստանում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից տուժել է Հայաստանի 6 քաղաքացի, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել 23:15-ի սահմաններում՝ Ախլցխա քաղաքի մոտակայքում։ Վթարի հետևանքով «Skoda»-ի վարորդը, որ Վրաստանի քաղաքացի էր, մահացել է։

***

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Արմենպրես»-ին փոխանցել է, որ միկրոավտոբուսը տեղափոխում էր Ջավախքի Կարտիկամ գյուղի բնակիչներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ 3-ին տեղափոխել են Թբիլիսի։ 2-ը երեխա են՝ 6 և 8 տարեկան, մեկի վիճակը ծանր է։

Մեկնաբանել