Այսօր և վաղը տեղումներ են սպասվում

Նոյեմբերի 16-17-ին Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում նոյեմբերի 16-17-ը սպասվում է կարճատև անձրև, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել