Գազի սակագների հետ կապված բանակցություններն ընթացքի մեջ են

Գազի սակագների մասով այս պահին բանակցություններն ընթացքում են, սակագների հետ կապված նորություն կլինի փետրվարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով` գազի սակագների հետ կապված աշխատանքային խումբ կա, որում ընդգրկված են վարչապետի խորհրդականը, նախարարության աշխատակիցներն ու հանրային հարցերի կարգավորման հանձնաժողովը: Ստեղծված աշխատանքային խումբը կդիտարկի ինչպես ներմուծման սակագների ձևավորման, այնպես էլ սակագների ներքին կառուցվածքային խնդիրները»,- ասել է նա: Էլեկտրաէներգիայի մասով էլ Բաղրամյանը նշել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարեկան ուսումնասիրությունն է իրականացնում:

Մեկնաբանել