Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, Tert.am-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը՝ ասելով. «Դեռ ճանապարհին է, տուն չի հասել»:

Նա հավելել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երրրորդ անգամ էր նրա կալանքի ժամկետը երկարացրել:

Լուրն ամբողջությամբ՝ Tert.am կայքում։

Մեկնաբանել