Լավրովը հույս ունի՝ կհաջողվի վերադարձնել Ադրբեջանում դատապարտված հայազգի ռուսաստանցուն

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Ադրբեջանում դատապարտված՝ հայկական ծագմամբ ռուսաստանցի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը կհաջողվի լուծել երկխոսության միջոցով։

2018-ի արդյունքներով հրավիրված մեծ մամուլի ասուլիսին Լավրովը նշեց, որ այլ պետություններում, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում, դժվարին կացության մեջ հայտնված ՌԴ քաղաքացիների հարցերը պարբերաբար քննարկվում են երկկողմ շփումների ընթացքում։

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կոնկրետ այս թեման հնչել է մեր ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցություններում։ Հուսով եմ՝ երկխոսության և իրավական նորմերի վրա հիմնվող որոշումների միջոցով ստանալ բոլորին բավարարող արդյունք և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան»,- ասել է Լավրովը։

Մարատ Ուելդանով-Գալուստյանը ձերբակալվել է Բաքվում 2016թ․։ Նրան մեղադրում են խոշոր չափերով թմրամիջոցների ձեռք բերման, արտադրության, պահպանման և տարածման հոդվածներով։

Ուելդանովի ընտանիքը հայտարարում է որ նա դատապարտվել է իր հայկական ծագման համար։ Ուելդանովը ՌԴ քաղաքացու կնոջ ազգանունն է։

Կարդացե՛ք

Մոսկվան Բաքվից պահանջում է դադարեցնել իր քաղաքացիների արտաքսումն ու ձերբակալությունները

Լուսանկարում՝ Մարատ Ուելդանով-Գալուստյան

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել