Դավոսում կկայանա Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ծրագրում է ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Փաշինյանն ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը նույնպես մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, ասել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև լիարժեք ձևաչափով բանակցություններ առայժմ չեն եղել, սակայն արդեն իսկ եղել է մի քանի «օգտակար հանդիպում»։ Ալիևի խոսքով՝ ԱՊՀ գագաթաժողովների ընթացքում այդ հանդիպումները կարևոր էին կողմերի դիրքորոշումները հստակեցնելու և բանակցություններն աշխուժացնելու համար։ Նա նշել է, թե երբեք չի խուսափել այդ հարցով հայկական կողմի հետ շփումներից։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել