Խոսելով խաղաղության մասին՝ հարցականի տակ չի դրվում վճռականությունը, ասում է ԱԳ նախարարը

Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Ինչպես գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, «հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով»։

Նիստից հետո Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Այն, ինչ-որ արվել է պարոն Փաշինյանի կողմից, որը խիզախություն է՝ խոսել խաղաղության մասին, դա չի նշանակում, որ, խոսելով խաղաղության մասին՝ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը»:

Կարդացե՛ք՝

Խոսքերին պետք է հետևեն որոշ գործողություններ․ Մերկելը՝ Բաքվի և Երևանի վերջին շփումների մասին

Մեկնաբանել