Թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ․ ինչ է կատարվում Ջավախքում

Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացվել է արցախյան պատերազմի մասնակից Միքայել Ավագյանի կիսանդրին։ Արձանի բացումը հարուցել է Ադրբեջանի վրդովմունքը։ Նա դիվանագիտական մակարդակով իր բողոքն է հայտնել վրացական կողմին, օրերս էլ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, Վրաստանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով ապամոնտաժել կիսանդրին։ Տեղի ունեցած զարգացումների, դրանց քաղաքական ենթատեքստի, ջավախահայության առջև ծառացած մարտահրավերների շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։ Վերջինս շեշտում է՝ այսօր Ջավախքի հայությանը դժվար է դիմագրավել թուրք-ադրբեջանական տանդեմին։

Մեկնաբանել