Իմ ժամկետին դեռ մեկ տարի կա․ Արամ Սիմոնյան

Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, և իմ ժամկետին դեռ մեկ տարի կա, ոչ ոք չի՛ կարող կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը․ ասել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Փետրվարի 28-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի օրակարգը, որի միակ հարցը ռեկտորի լիազորությունների դադարեցումն էր, չհաստատվեց։

Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։

ԵՊՀ ռեկտորն ասաց, որ հոգաբարձուների խորհուրդն է համալսարանական խնդիրներ լուծող գերագույն մարմինը, և որոշողը իրենք են։ Սակայն հրաժարվում է համաձայնել այն մտքի հետ, որ նախորդ հոգաբարձուների խորհուրդը որևէ ճնշում է գործադրել համալսարանի ղեկավարության, ուսանողության վրա։

Մեկնաբանել