Մարտի 1-ի բացահայտման քաղաքական խոչընդոտներ չկան. Արարատ Միրզոյան

Մարտի 1-ի բացահայտման համար քաղաքական խոչընդոտներ չկան․ այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Մարտի 1-ի 11-րդ տարելիցին հրավիրված երթի ժամանակ։

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների մեղադրանքներին, թե Մարտի 1-ի գործով դատարանների նկատմամբ ճնշում է կիրառվում, ՍիվիլՆեթի հետ քայլազրույցում Միրզոյանը ասաց. «Ես գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող անել։ Այդուհանդերձ, ես կարող եմ արձանագրել, որ քաղաքական խոչընդոտներ գործի բացահայատման համար չկան»։

Նրա խոսքով՝ այսուհետ բռնությունն ու ճնշումները երբեք չեն կիրառվելու քաղաքական գործընթացքում։

«Բռնությունները տեղ չունեն մեր օրակարգում ու չեն կարող լինել գործիք։ Մարտի 1-ին մարդիկ, անվստահություն ունենալով նախագահական ընտրությունների վերաբերյալ, խաղաղ ցույցեր էին անում և ի պատասխան այդ գործողությունների՝ ուղակիորեն կրակեցին խաղաղ ցուցարարների վրա»,- նշեց Միրզոյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել