Կրճատվողները լինելու են կրկնվող օղակների աշխատողները․ Փաշինյան

Կրճատվելու են միայն կրկնվող նախարարությունների, կրկնվող օղակների աշխատողները․ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում։

Մարտի 6-ին Ազգային ժողովի նիստին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ կրճատումների վերաբերյալ հարցին Փաշինյանը պատասխանեց․ «Չկրկնվող օղակներից մարդիկ այսօր չեն կրճատվի, և յուրքանչյուրը կստանա շանս՝ ապացուցելու, որ իրենք այս նոր պայմաններում պատրաստ են և կարող են նոր չափանիշներով աշխատել»։

Մեկնաբանել