Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել ուղերձով․

«Սիրելի հավատավոր զավակներ մեր,

Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում
ստեղծված իրավիճակին:

Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման
ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն
եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ
բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն
ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:

Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի
հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:

Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության
միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու
հակառակությունները:

Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»:

Մեկնաբանել