«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել. Ազգային ժողովի այսօրվա նիստին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասին համաձայն ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամ»,- հայտարարեց Միրզոյանը:

Մեկնաբանել